Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:56 08-09-2023

Ոչ մեկի թեկնածուն չեմ․ չգիտեմ, ԲԴԽ-ում ինձ սիրում են, թե ոչ

Ես էլ եմ մամուլից տեղեկացրել, որ ԲԴԽ-ն իմ թեկնածության հետ կապված խնդիր է տեսնում, չեմ կարող ասել՝ ինչն է պատճառը։ Ես համարում եմ, որ հանձնաժողովում լավ եմ աշխատել։

Այս մասին Դատավորների ընդհանուր ժողովի սկզբում Oragir.News-ի հարցին ի պաասխան ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը։

«Ես ԲԴԽ-ի հետ խնդիր չունեմ, չգիտեմ, ինձ էնտեղ սիրում են, թե չեն սիրում։ Ավելին, ես շատ ուրախ եմ, որ ոչ մեկի թեկնածուն չեմ այս հանձնաժողովում, օրենքով առաջադրված թեկնածու եմ, և ինչպես աշխատել եմ, այնպես էլ կշարունակեմ աշխատել։ Նաև իմ ընկալմամբ լավ եմ աշխատել, միգուցե դատավոր գործընկերների ընկալմամբ այդպես չէ։ Այսօր իրենց ընտրությամբ կգնահատեն իմ աշխատանքը»։

Նա նշեց, որ մամուլից է տեղեկացրել, որ փորձել են այլ թեկնածուներ առաջադրել իր դեմ։ «Չեմ կարող ասել դա այդպես է, թե ոչ։ Գիտեմ, որ մեկ թեկնածու կար քեական մասնագիտացմամբ, բայց ես չեմ կարծում, որ նրա թեկնածությունն իմ դեմ էր լինելու։ Ինչպես ես, այնպես էլ մյուս դատավորները դրա իրավունքն ունեն»։

Դատավորներն այսօր ընդհանուր ժողով են հրավիրել, որի օրակարգում Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հանձնաժողովի դատավոր հանդիսացող և դատավոր չհանդիսացող անդամների ընտրությունն է։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը