Ուղիղ եթեր
Ներքին Հարցում 9 ամիս առաջ - 12:00 31-12-2025

Երբեք չեմ դիտել Փաշինյանի ամանորյա ուղերձները. չեմ սիրում իրեն. հարցում

Ամանորի նախաշեմին Նիկոլ Փաշինյանը հանդես է գալու ավանդական ամանորյա ուղերձով՝ անդրադառնալով անցնող տարվա կարևոր իրադարձություններին և առաջիկա տարվա առաջնահերթություններին, ինչպես նաև ձեռբերումների և ձախողումներին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը դիտելո՞ւ եք»։

Հարցվածների մի մասը նշեց, որ չի դիտելու Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը, որոշներ էլ ասացին, որ չեն ուզում լսել Նիկոլ Փաշինյանին։

«Վայ, մեռնի Նիկոլ Փաշինյանը»,- պատասխանեց քաղաքացիների մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի սիրում Նիկոլ Փաշինյանին։

«Ես երբեք չեմ նայում, չեմ սիրում իրեն, կարճ, կոնկրետ, իր ոչ մի ասածն էլ հիմք չեմ ընդունում, որովհետև ես հիշում եմ 18 թվին փոքրից մինչև մեծ ուրախանում էին, ու հիմա եմ տեսնում մեր ժողովրդին։ Լսելու ցանկություն ո՛չ ունեմ, ո՛չ էլ կունենամ երբևէ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ անունն անգամ լսել չի ուզում։

«Չէ, աղջիկ ջան, անունը մի տուր, չեմ ուզում լսել»,- ասաց նա։

«Տո չէ՝ ի՞նչ լսել»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ