Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:56 07-09-2023

Այս սարսափը պետք է կանգնեցնել․ թմրանյութերի վաճառքով զբաղվողները թիրախավորում են դեռահասներին

«Մեզ անգամ դպրոցահասակ երեխաների, դեռահասների ծնողներն են ահազանգում, որ ահագնանում է թմրամիջոցների տարածման հետ կապված իրավիճակը, հատկապես դպրոցներում»։ Oragir.News-ի հարցին ի պատասխան ասաց «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը՝ ընդգծելով, որ տելեգրամյան ալիքներով թիրախավորում են հենց դեռահասներին։

«Ինչն ամենասարսափելին է՝ դրանք էժանագին, սինթետիկ թմրամիջոցներ են, որոնք քայքայում են երեխաների ու մարդկանց օրգանիզմը ամիսների ընթացքում։ Այս սարսափը պետք է կանգնեցնել օր առաջ, որովհետև տագնապը մտել է արդեն մարդկանց տներ, բակեր։ Այստեղ ոչ միայն իրավապահներն անելիք ունեն, ալլև ողջ համայնքն անելիք ունի, այդ թվում քաղաքապետարանը»։

Նա ընդգծեց, որ քաղաքապետարանը ունի հանրակրթության վարչություն, ում գործառույթի մեջ է մտնում վերահսկել դպրոցի բնականոն գրոծունեությունը։

«Սա լիովին դուրս է բնականոն գործունեություն կոչվելուց, հետևաբար նաև համայնքապետարանի ջանքերով, միասնական, ծնողների, դպրոցի հետ աշխատելով պետք է սրա դեմն առնել»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը