Ներքին 3 տարի առաջ - 11:43 07-09-2023

«Վայլդբերրիզ»-ի կողմից իրականացված բեռնափոխադրումների ժամանակ անճշտություններ են հայտնաբերել

Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն վարչության Բագրատաշեն կետ-բաժնում իրականացված մաքսային հսկողության ընթացքում «ՎԱՅԼԴԲԵՐՐԻԶ» ՍՊ ընկերության մոտ հայտնաբերվել են մաքսային կանոնների խախտման դեպքեր՝ ներմուծման ժամանակ ապրանքների թերհայտարարագրումների, իսկ արտահանման ժամանակ ապրանքների ավել հայտարարագրումների հետ կապված։

ՊԵԿ-ից հայտնում են, որ, մասնավորապես, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընկերության կողմից օգոստոս ամսին իրականացված ներմուծումների ժամանակ ձևակերպված երկու տարանցման հայտարարագրերում սխալ է հայտարարագրվել ապրանքների փաստացի քաշը։ Մասնավորապես, մի դեպքում՝ բեռի փաստաթղթերով ձևակերպված քաշը պակաս է ցույց տրվել բեռի իրական քաշից մոտ 2 տոննայով, իսկ մեկ այլ դեպքում՝ մոտ 2,6 տոննայով։ Վերոգրյալով պայմանավորված, ձևակերպված բեռներն ուղարկվել են մաքսային պահեստ՝ հետագա հսկողական աշխատանքներն իրականացնելու նպատակով։

Բացի այդ, նույն ընկերության կողմից մաքսային կանոնների խախտումներ են թույլ տրվել նաև արտահանումների իրականացման ժամանակ։ Այսպես, ընկերության կողմից հուլիս ամսին ձևակերպված տարանցման հայտարարագրով արտահանվող ապրանքների տվյալները (քաշը, գինը) չեն համապատասխանել տարանցման հայտարարագրին կցված փաստաթղթերով ներմուծված ապրանքների տվյալներին։ Այսինքն, տարանցման հայտարարագրով ձևակերպված ապրանքների փաստաթղթային հսկողությունից պարզվել է, որ նախկինում ներմուծված, այնուհետև հետ արտահանվող ապրանքների ընդհանուր արժեքը մոտ 7-ից 8 անգամ գերազանցում է իրական արժեքը։

Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով։


Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը