Ներքին 3 տարի առաջ - 23:14 06-09-2023

Փաշինյանին ոչ ոք «չի գրում». Հայաստանը նախագահներին հետաքրքիր չէ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջանք ու եռանդ չի խնայում ամեն քայլափոխի բարձրաձայնելու, որ Հայաստանն անկախ, ինքնիշխան պետություն է։ Վարչապետը նաև շատ է խոսում, որ Հայաստանը ինտենսիվ շփումներ ունի տարբեր երկրների հետ, ինքն էլ համապատասխանաբար այդ երկրների առաջին դեմքերի հետ է պահում շփումը պաշտոնական, երբեմն նաև ոչ պաշտոնական մակարդակում։

Հետաքրքիր է, սակայն, որ մեր «լավատես» վարչապետն այդ ակտիվ շփումների արդյունքում այս տարի Հայաստանում ոչ մի այլ երկրի նախագահի չի ընդունել։ Հեռախոսազրույցներ ունեցել է, երբ մեկնել է ինչ-որ միջոցառումների մասնակցելու, տարբեր երկրների նախագահների հետ կարճատև հանդիպումներ ունեցել է, անգամ նախագահների է հրավիրել Հայաստան, բայց փաստ է, որ Հայաստան այս տարի դեռևս ոչ մի նախագահ չի այցելել։

Միակ նախագահը, ով, ցավոք, երկրի առաջին դեմքը չէ, բայց ում հետ 2023-ի ընթացքում մի քանի հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն է։

Այսպիսով, Հայաստանում ստեղծված իրավիճակը, Նիկոլ Փաշինյանի երազած Հայաստանը, պարզվում է, անգամ բարեկամ երկրներին չի հետաքրքրում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»