Ներքին 2 տարի առաջ - 15:40 01-09-2023

Ակնայում ադրբեջանական վրաններն ավելանում են, բայց առաջ գալու փորձեր չեն եղել

Ակնայի ճանապարհին ադրբեջանական վրանների քանակն ավելացրել են։ Եթե ասենք, որ անսպասելի ու անկանխատեսելի էր, բնականաբար, այդպես չէ, մենք պատկերացնում էինք, որ նման սցենար կլինի, դա Ադրբեջանի գործելաոճն է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գրեթե նույն սցենարն է, ինչ դեկտեմբերի 12-ին, երբ ապօրինի կերպով փակեցին Լաչինի միջանցքը։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի Մեսրոպ Մաշտոց անվան համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովն՝ ընդգծելով, որ չնայած դրան՝ այնտեղից ադրբեջանցիները շարժվելու, առաջ գալու փորձեր չեն արել։

«Մեր կողմից ևս 24 ժամյա հերթապահությունը շարունակվում է, պարբերաբար մեզ տարբեր բնակավայրերից մարդիկ են միանում»,- նշեց նա։

Նա ընդգծեց, որ եթե նման փորձեր լինեն՝ ռուս խաղաղապահների անցակետ կա մինչև իրենց տեղակայման վայր հասնելը։ Այնուհետև նաև մեր ոստիկաններն են այնտեղ, այնպես որ անվտանգային տեսակետից հնարավորինս բոլոր հաշվարկներն արված են, բայց դա չի նշանակում, որ ադրբեջանցիները ինչ-որ սադրանների կամ արկածախնդրության չեն դիմի։ Դրա հետ կապված առաջին հերթին պետք է պատրաստ լինեն նախևառաջ խաղաղապահները, որովհետև սադրանքնի դեպքում առաջին հարվածը հենց իրենց է ուղղված լինելու։

Կարծում եմ, որ իրենք էլ են գուշակում, որ եթե այդքան մարդ է հավաքվել՝ կարող է ինչ- որ քայլերի դիմեն։ Սա չի նշանակում, որ մեր հասարակությունը այս տեղեկություններից պետք է խուճապի մատնվի։ Հակառակը, պետք է տեղյակ լինեն, թե իրականում ինչ է կատարվում ու զգոն լինեն՝ առանց խուճապի մատնվելու, որովհետև հակասական տեղեկատվություն ու սցենարներ են տարածում։ Անգամ երեկ տեղեկատվություն կար, որ ադրբեջանցիները որոշակի առումով առաջ են շարժվել, ինչը իրականությանը չի համապատասխանում։

Ամեն դեպքում երեկ երեկոյան և այսօր ամեն բան հանգիստ է ու մենք մեր հերթապահությունը շարունակում ենք»,- ասաց Ավանեսովը։

Նա նշեց, որ սա կախատեսելի էր, քանի որ այս իրավիճակին զուգահեռ ադրբեջանցիները որևէ ուղղությամբ ռազմական արկածախնդրության են գնալու. Վարդենիսի և Սոթքի դեպքրը դրա վառ վկայությունն են։

Անդրադառնալով ադրբեջանական կողմից գրոհ իրականացնելու մասին տեղեկությանը՝ Ավանեսովն ասաց, որ իրենք փորձում են բոլոր սցենարները հաշվարկել։ «Մենք ոչ մի սցենարային զարգացում չենք բացառում ՝ հաշվի առնելով, որ գործ ունենք թշնամու հետ, որը նմանատիպ սցենարային ծրագրեր մի քանի անգամ կիրառել է։ Դրանք բոլորը հաշվարկում են, դրանք կանխարգելվելու են։

Կարծում եմ՝ այս իրավիճակի առաջնային նպատակն ահաբեկչությունն է, մարդկանց ու վրանների ավելացումը, պարբերաբար միջազգային լրատվամիջոցներին այնտեղ բերելը, դարձյալ հոգեբանական ահաբեկչության տիրութում է տեղավորվում»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»