Ներքին 2 տարի առաջ - 13:40 30-08-2023

Եթե ես սկսեմ «գոտկատեղից ներքև» հարվածել, շատ ցավոտ կլինի․ Մեսրոպ Առաքելյան

Այսօր «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանի հրավիրած մամուլի ասուլիսում լրագրողը հարց ուղղեց․ «Քարոզարշավի ընթացքում իշխանությունները իրենց պատկանող ԶԼՄ-ներով և այլ հարթակներում երբեմն թեկնածուներին գոտկատեղից ներքև են հարվածում՝ տեղափոխելով հարցը անձնական դաշտ, մեկի ունեցվածքի հետ կապված են հրապարակումներ անում, որը կարող էին նախկինում անել, երբ այդ թեկնածուն իրենց ուժի մեջ էր, Մանե Թանդիլյանի հետ կապված դարձյալ անձնական հարց են տեղափոխում դաշտ, երբ մրցակիցը այդ կանոններով է պայքարում, արդյոք դուք չե՞ք պատրաստվում կարմիր գծեր անցնել, դուք էլ «գոտկատեղից ներքև» հարվածել, ունե՞ք դրա հնարավորությունը, թե՞ ոչ»:

«Եթե ես սկսեմ «գոտկատեղից ներքև» հարվածել, շատ ցավոտ կլինի»,- ի պատասխան նշեց Մեսրոպ Առաքելյանը և շարունակեց․ «Մենք անում ենք առավելագույնը, որ քարոզարշավն անցնի ոչ միայն օրենքների, այյև քաղաքական և բարոյական նորմերի շրջանակներում: Ցավով եմ արձանագրում, որ որոշ ուժեր, իշխող քաղաքական ուժը, արդեն քանի տարի է՝ ֆեյքամետ քաղաքականություն են վարում: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր ռեսուրսը, իշխանությունների ռեսուրսը ֆեյքերն են, եթե հանկարծ Հայաստանում Ֆեյսբուքը ինչ-որ տեխնիկական պատճառով մի շաբաթ չգործի, իշխանությունում ինքնաքանդման պրոցես կսկսվի, իշխանությունը չի իմանա՝ ինչով զբաղվի, իրենք ուրիշ գործիք չունեն: Միայն ֆեյսբուքի համակարգն է առավոտից երեկո գործում, Հայաստանում որևէ այլ համակարգ, որ կազմակերպված աշխատում է՝ չկա: Հիմա իշխանության ռեսուրսը դա է, ամեն քաղաքական ուժ ինչ-որ ռեսուրս ունի: Հիմա մարդիկ էդ ռեսուրսով են պայքարում, մենք գնում ենք քաղաքացիների հետ խոսում ենք:

Ինչ վերաբերում է անձնական դաշտին, ցավոք, իշխանություն պահելու մոլուցքը ամեն գնով եկել հասել է այս իշխանություններին: Այն գործիքակազմը, այն հռետորաբանությունը, որն ընտրում են, շատ ցավալի է: Ակնհայտ է, որ իշխանությունները թաքնվում են ֆեյքերի հետևում, ես հրավիրում եմ բանավեճի իշխանության ցանկացած ներկայացուցչի, բոլորին, ընդ որում, խոսքը միայն այս ընտրություններին չի վերաբերվում: Բոլորին՝ նախարարներին, պատգամավորներին, թող գան տեսնեն՝ ի՞նչ հարց ունեն մեզ տալու, ո՞րն են «Ապրելու երկրի» մեղքերը, որ Մանե Թանդիլյանի որդիները աշխարհի լավագույն բուհերից մեկո՞ւմ են սովորում, հա՞, որ Նիկոլ Փաշինյանի երեխան էլ այսօր արտասահմանում սովորում: Դա՞ է մեր մեղքը: Տիգրան Ավինյանն էլ է արտասահմանում սովորել ու գիտենք ոնց է բանակից ազատվել, դա՞ է մեր մեղքը, բա գնացեք դրանց մասին հարցրեք, թող բացատրեն, պատասխանեն: Թե՞ այդպես զարմացել են: Թե՞ նրանից խոսենք, որ ՔՊ-ի թեկնածուների մի մասը 4-րդ դասարանի կրթություն չունի, որ գան իմ մոտ քննություն հանձնեն համալսարանում, դուրս կմնան: Սկսենք այդպիսի բաների՞ց խոսել: Չէ, մենք չենք պատրաստվում այդպիսի բաներից խոսել: Մենք պատրաստվում ենք ներկայացնել մեր ծրագրերը: Իսկ էն մարդիկ, ովքեր կարմիր գծերը, չափը անցնում են, էդ ցուցակն արձանագրվում է՝ սեպտեմբերի 18-ից հետո իրենց պատասխանը կստանան»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին