Ներքին 3 տարի առաջ - 17:00 28-08-2023

Արայիկ Հարությունյանը փախուստի է պատրաստվում, նրա ՖԲ էջի ջնջվելը պատահական չէ

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը երեկ հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ ադրբեջանական կողմի տևական բողոքների հետևանքով նախագահի ֆեյսբուքյան էջը ջնջվել է։

«Ամիսներ շարունակ ակտիվ բողոքներ էին ներկայացվում էջի դեմ, ինչի հետևանքով աստիճանաբար մեծ սահմանափակումներ էին դրվել էջի վրա՝ գրառումների դիտելիության արհեստական նվազման, տարբեր գործառույթների անհասանելիության տեսքով: Իսկ վերջին շրջանի բողոքների հետևանքով օգոստոսի 26-ին էջն ամբողջապես անհասանելի է դարձել: Էջի պատասխանատուները սահմանված ընթացակարգերով իրենց բողոք-դիմումն են հղել ֆեյսբուքի ներկայացուցիչներին՝ ներկայացնելով էջը ջնջելու որոշումը չեղարկելու պահանջ ու հիմնավորումներ:

Էջն ուներ 459,000 հետևորդ և կարևոր դեր ուներ ԱՀ նախագահի գործունեության թափանցիկության ապահովման գործում: ԱՀ նախագահի աշխատակազմն անընդունելի է համարում ֆեյսբուքի որոշումը հատկապես առկա ծանր պայմաններում, երբ Ադրբեջանը ձգտում է Արցախի ժողովրդին բացարձակ մեկուսացման ու շրջափակման ենթարկել, այդ թվում՝ տեղեկատվական դաշտում»,- նշված է հայտարարության մեջ:

Oragir.News-ի արցախցի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՀ նախագահի ֆեյսբուքյան էջն ամենևին էլ ադրբեջանցիների բողոքների հետևանքով չի ջնջվել, այլ՝ իր ձեռքով։

«Արայիկ Հարությունյանը պատրաստվում է հեռանալ և հիմա կամաց-կամաց այդ ուղղությամբ է աշխատում։ Չեմ ուզում այս պահին չակերտներ բացել, բայց դա թշնամու ձեռքի գործը չէ։

Բացի այդ Արայիկը մշտական կապի մեջ է Փաշինյան Նիկոլի հետ, և նրա քայլերի հաջորդականությունը որոշվում է Երևանից։ Այնպես որ սա Արայիկի փախուստի սկիզբն է»,- ասաց Արցախի մեր աղբյուրը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին