Ներքին 3 տարի առաջ - 17:10 25-08-2023

Պարադոքսն այն է, որ ՀՀ միջին վիճակագրական բնակիչները պետք է գոհ և շնորհակալ լինեն նոյեմբերի 9-ի չգիտեմինչից. Հեքիմյան 

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եթե 2020թ. նոյեմբերի 9-ի (10-ի) չգիտեմինչն իրավական ակտ է, որը ստորագրած կողմերի համար իրավունքներ և պարտականություններ է սահմանում, ապա ինչու՞ հայաստանյան որևէ քաղաքական ուժ իրավական միջոցներ չի ձեռնարկում այն չեղարկելու, կամ դրանից բխող գործողություններ կատարելու պարտավորեցնելու պահանջով:

Այլ կերպ ասած, ինչո՞ւ 2020թ նոյեմբերի 9-ի (10-ի) չգիտեմինչի հիմքով մենք Ռուսաստանին «քարշ չենք տալիս» միջազգային դատարաններով և դրանով իսկ չենք միանում քաղաքակիրթ աշխարհին:

Միջազգային իրավունքի տեսանկյունից, ի դեմս 2020թ նոյեմբերի 9-ի (10-ի) չգիտեմինչի, Հայաստանն ունի հզոր իրավական լծակ:

Համոզված եմ՝ եթե Հայաստանը փորձի Ռուսաստանի դեմ իրավական ներգործություն իրականացնել այս հիմքով, ապա, ամենաքիչը՝ աշխարհում լուրջ քաղաքական աջակցություն կստանա:

Սակայն, օրվա իշխանությունը և երկրում գործող, առանց բացառության, բոլոր քաղաքական ուժերը համառորեն չեն ցանկանում «կպչել» այդ փաստաթղթին, քանզի այն գրվել է վերջիններիս կողմից «սրբադասված» անձի քավորությամբ և, հետևաբար՝ Աստվածաշնչի նման մի բան է:

Իսկ պարադոքսն այն է, որ իրականում Հայաստանի միջին վիճակագրական բնակիչները պետք է գոհ և շնորհակալ լինեն 2020թ նոյեմբերի 9-ի (10-ի) չգիտեմինչից: Դրանից ավելի լավ մեր երկրում հնարավոր չէր համապարփակ լյուստրացիա իրականացնել»:

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը