Ներքին 3 տարի առաջ - 16:54 25-08-2023

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում մոտ 300 իրանական ընկերություն է բացվել․ Քերոբյան

Հայաստանի և Իրանի երկկողմ առևտրաշրջանառությունը աշխուժացնելու նպատակով Իրանի 7 ազատ առևտրի գոտիների 60 իրանական և 50 հայկական ընկերություններ արդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ուղղություններով իրենց արտադրանքներն են ներկայացնում եռօրյա ցուցահանդեսի շրջանակներում, որը բացվել է Երևանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսում առանձին տաղավարներով ներկայացված են զբոսաշրջության, թեթև արդյունաբերության, սննդի արդյունաբերության, մեքենաշինության և տեքստիլ ոլորտների ընկերությունները։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց` ցուցահանդեսի միջոցով հնարավոր կլինի նորովի բացահայտել Իրանի հնարավորությունները հայ ներդրողների համար և Հայաստանի հնարավորությունները` իրանցիների համար։

«Չնայած նախորդ երկու տարում Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը կրկնապատկվել է, սակայն աճի տեմպը դանդաղում է, և պետք է գտնել նոր հնարավորություններ` երկկողմ շրջանառությունը հասցնելու այն թիրախներին, որը նախանշվել է երկու երկրների ղեկավարների կողմից, այն է` 3 մլրդ դոլարի։

Հիմա մոտ 800 մլն դոլար տեմպի վրա ենք գտնվում, որը շատ ավելի քիչ է, քան նախանշել են երկրների ղեկավարները։ Մենք տեսնում ենք, որ ազատ առևտրի գոտիների միջոցով համագործակցությունը նոր թափ կհաղորդի երկկողմ առևտրաշրջանառությանը»,- նշեց նախարարը:

Նա ընդգծեց, որ Հայաստանում իրանցիները 2-րդ ամենախոշոր օտարերկրյա ներդրողներն են` զիջելով միայն ՌԴ-ին։ Միայն այս տարվա առաջին կիսամյակում իրանական մոտ 300 ընկերություն է բացվել Հայաստանում։ Քերոբյանի համոզմամբ` սա լավ տեմպ է, սակայն այն ավելացնելու հնարավորություններ կան։

Նախարարը հիշեցրեց, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև կա ժամանակավոր ազատ առևտրի համաձայնագիր, որը շուտով վերջնական տարբերակով կստորագրվի։

«Հայաստանը, լինելով միակ ցամաքային կապը Իրանի և ԵԱՏՄ միջև, խիստ շահագրգռված է այս համաձայնագրի կնքմամբ, որը պետք է թույլ տա, որ Հայաստանի դերը Իրանի և ԵԱՏՄ-ի համար ընդլայնվի»,- նշեց նա։

Այժմ ԵԱՏՄ երկրների միջև վերջնականապես համաձայնեցվում են դիրքորոշումները, որից հետո միայն կստորագրվի վերջնական համաձայնագիրը։

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին նշեց՝ Իրանը սկզբունքային քաղաքականություն ունի՝ զարգացնելու բոլոր ոլորտներում Հայաստանի հետ հարաբերությունները: Միջոցառումը վկայում է այս ուղղությամբ տարվող աշխատանքի մասին:

«Իրանը և Հայաստանը ոչ մի մակարդակում և ոչ մի ոլորտում խնդիր չեն ունեցել։ Ինչ վերաբերում է տնտեսությանը, մեր տարեկան առևտրաշրջանառությունը կազմում է 700 մլն դոլար, սակայն երկու երկրները նպատակ են դրել այն հասցնել մինչև 3 մլրդ դոլարի»,- նշեց դեսպանը։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
15:35 8 կին բնապահպաններ միավորվել են՝ Հայաստանի էկոլոգիական ցավերը COP17-ի օրակարգ բերելու համար
08:48 Օգոստոսին Ուկրաինայի օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 ռուս սպա