Մամուլ 3 տարի առաջ - 09:00 24-08-2023

Մի խումբ քաղաքական գործիչներ նշել են անկախության հռչակագրի օրը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Օգոստոսի 23-ին՝ Անկախության հռչակագրի ընդունման 33-ամյակի առիթով, մի խումբ քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ շնորհավորանքներ հղեցին, իսկ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ոչ թե շնորհավորական էր, այլ՝ հանդիմանական։

Պարզվեց՝ մեր դժբախտությունների պատճառն այս անգամ էլ ՀՀ անկախության հռչակագիրն է, այն խանգարում է մեր անկախությանը, ինքնիշխանությանը եւ ժողովրդավարությանը, չնայած հիմքում հենց այդ սկզբունքներն են դրված: Երեկ Գերագույն խորհրդի մի խումբ պատգամավորներ (Ռուբեն Թորոսյան, Լեւոն Ստեփանյան, Գեւորգ Բաղդասարյան, Հրանտ Խաչատրյան, Վարդան Պետրոսյան, Վլադիմիր Ուզունյան, Պարույր Հայրիկյան), որոնք անձամբ մասնակցել են Հռչակագրի տեքստի ընդունմանը, հավաքվել էին ԳԽ դահլիճի մուտքի մոտ:

Այդ տարիներին ԳԽ նիստերը հրավիրվում էին Մելիք Ադամյան փողոցի դահլիճում: Նրանք լուսանկարվեցին, պատասխանեցին մեր հարցերին, ապա գնացին Պարույր Հայրիկյանի տուն` Հռչակագրի օրը նշելու»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի