Մոր կողմից բռնության ենթարկված աղջիկն ու մնացած երեխաները սոցիալական աջակցման կենտրոններում են։
Oragir.news-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանն ասաց, որ երեխաները համապատասխան կենտրոններում են, սակայն տվյալներ փոխանցել չի կարող։
«Կենտրոններում են, այսքանը կարող եմ ասել այս պահին։ Միասին են, թե առանձին դա էլ որոշակի տվյալ, դեռ չեմ կարող ասել»,- ասաց Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում է, թե ինչպես է մայրն իր մանկահասակ դստերը խոշտանգում: Կինը, որը 5 երեխաների մայր է, ծեծի է ենթարկում և նվաստացնում դստերն իր մյուս երեխաների մասնակցությամբ:
Տարածված տեսանյութից հետո ոստիկանությունը հայտնաբերել և բերման էր ենթարկել կնոջը Ոստիկանության Կենտրոնի բաժին: Նշենք, որ երեխաների հայրը՝ Թաթուլ Մադաթյանը, այս տարվա փետրվարին կալանավորվել է՝ սեփական երեխային բռնաբարելու համար:
Քիչ առաջ նաև պարզ դարձավ, որ երեխաների մայրը՝ Աննա Արևշատյանը տեղափոխվել է «Աբովյան» ՔԿՀ, որին 7 օր կպահեն կարանտինային պայմաններում, այնուհետև կտեղափոխեն մեկուսարան։