Ներքին 3 տարի առաջ - 19:35 19-08-2023

Եթե հիշում եք՝ այսպիսի իշխանություն ունեցել ենք 4-րդ դարում․ քաղաքացի 

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը հունիսի 16-ից կալանավորված է: Հունիսի 15-ին Աշոտյանը ձերբակալվել էր Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։

Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներից մի քանիսի հետ, ովքեր ասացին, որ դատարանը ճիշտ որոշում է կայացրել քանի որ Աշոտյանին պետք է ցմահ ազատազրկել։

«Լավ են արել, աչքն էլ հանել են։ Ինստիտուտից հետո միանգամից դարձավ նախարար»,-ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ բնակիչ էլ անդրադառնալով ներկա իշխանությանն ասաց, որ գոհ է իշխանությունից, քանի որ շատ լավն է․

«Եթե հիշում եք այսպիսի իշխանություն ունեցել ենք 4-րդ դարում, Լևոն թագավոր, ով նույն գործողություններն է արել, և ունեցել ենք խորհրդային տարիներին Զարուբյան, ով կատարել է բոլոր աշխատանքները, բայց վերջում դուրս եկավ, որ համալիրը կառուցել է Կարեն Դեմրիճյանը, իսկ իրականում նա եղել է կաշառակեր, գող, ավազակ, սրիկա»։

Մանրամասները՝ տեսնայութում։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»