Ներքին 3 տարի առաջ - 15:30 19-08-2023

Ոչ մի «գարանտիա» չկա, որ էլ չեն կրակի․ Սարուշենի գյուղապետ

«60 հեկտար հացահատիկը մնացել է դաշտում, մոտ 43 ընտանիք ամեն մեկն իր սեփական դաշտն ունի, մնացել են առանց հացահատիկի»,- Oragir.news-ի հետ զրույցում այսօր ասաց Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի գյուղապետ Կարեն Գասպարյանը։

Գյուղապետի խոսքով՝ գյուղում իրավիճակը նորմալ է, խնդիրն այն է, որ չեն կարողանում հավաքել հացահատիկը։

«Հիմա չենք կարողանալու հավաքել, 2 անգամ փորձել ենք, 2 անգամ էլ կրակել են՝ դուրս ենք եկել դաշտից։ Ամեն անգամ փորձում ենք մտնել դաշտ կրակում են, ոչ մի «գարանտիա» չկա, որ չեն կրակելու»,- ասաց Սարուշենի գյուղապետը։

Գասպարյանը նշեց, որ դաշտ մտնելուց ռուս խաղաղապահները եղել են իրենց հետ, սակայն թշնամին շարունակել է կրակել։

«Ռուս խաղաղապահները մեզ հետ էին, որ կրակում էին, մեր կողքը կանգնած էին։ Իրենք պայմանավորվեցին, որ չպետք է կրակեն, դրանից հետո էլի մտանք, էլի կրակեցին ու դուրս եկանք։ Առանց իրանց չենք մտնում, միշտ էլ իրենց հետ համագործակցում ենք»,- ասաց Սարուշեն համայնքի գյուղապետ Կարեն Գասպարյանը։

Հիշեցնենք, որ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել առ այն, որ Ադրբեջանի զինված ուժերը տևական օրեր է՝ կրակի տակ են պահում Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի ցորենի միակ դաշտը՝ զրկելով բնակիչներին հաց ունենալու հնարավորությունից։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»