Ներքին 3 տարի առաջ - 17:50 18-08-2023

Համընդհանուր սոցիալական նորմերի լիակատար ոչնչացումը կարող է հանգեցնել աղետալի արդյունքի. Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հանրային ու պետական բոլոր կառույցների, բոլոր պատասխանատուների դերն ու կարևորությունը գործող իշխանության կողմից արժեզրկվել է այն աստիճան, որ այլևս անտեղի եմ համարում բողոքի նոտա հղել բոլոր այն կառույցներին, որոնց անգործության և անկարողության պայմաններում այսօր ականատես եղանք երեխայի նկատմամբ իրականացված ծայրահեղ դաժան բռնությանը։

Հավատացած եմ, որ բանական ուղեղը նման բան երևակայել անգամ չէր կարող, այնինչ պատկան մարմինները դրսևորել են հանցավոր անգործություն՝ փոխարենը պաշտպանելու երեխայի շահերը, պատիվն ու արժանապատվությունը։

Եվ սա մի դեպք է, որ բացահայտվել է պատահաբար, բացառապես տեսանյութի առկայության հետևանքով։

Քանի-քանիսն են մեր երեխաներից արժանանում նման վերաբերմունքի։ Քանի՞ բռնարար, էլ չեմ ասում ծնող է պատժվել նման վարքագծի համար։ Ինչու՞ չեն բացահայտվում երեխաների նկատմամբ բռնության հրեշավոր դեպքերը։

Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ բռնարարն ու օրինապահը, երեխայի իրավունքի պաշտպանն ու նրա անվտանգության երաշխավոր պետությունը նույն արժեքների կրողն ու տարածողն են։

Կարելի՞ է արդյոք կարծել, թե նրանք, որոնց համար այսօրինակ իրականությունը նորմա է, հենց իրենք էլ բռնարար են ու դրա խրախուսողը։ Ունե՞նք գեթ մեկ օրինակ, որ պատասխանատու մարմինը, անձը պատժվել է անգործության համար։

Համընդհանուր սոցիալական նորմերի լիակատար ոչնչացումը, որն ուղղակի և անուղղակի հովանավորվում է գործող իշխանության կողմից, կարող է հանգեցնել աղետալի արդյունքի, եթե իրերի այս ավերիչ ընթացքը չկանգնեցվի։

Խորապես ցավում և դատապարտում եմ տեղի ունեցածն ու դրա կանխարգելմանն ուղղված անգործությունը»։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»