Ներքին 3 տարի առաջ - 23:04 17-08-2023

Ոչ կրնանք աման լվանք, ոչ էլ լողնանք. Գյումրիի մի շարք թաղամասերում ջուր չկա

Արդեն տևական ժամանակ է՝ Գյումրիի մի շարք թաղամասերում բնակիչները բողոքում են ջրի բացակայությունից։ Ամռան շոգին ջուր տալիս են մի քանի ժամով, այն էլ գիշերը՝ ժամը 2-ից հետո։

80-ամյա Լաուրա Մելքոնյանն աաում է. «Առաջ, գոնե կրնայինք լողնայինք, ջուր կար, հմի դաժը ամանները չենք կրնա լվանանք, ըսպես չիդեմ ինչղ կեղնի։ Զանգենկը «Վեոլիա», չկան, մեռած հոգիներ են ընդեղ։ Գիշերը 2-ին կուդան, պտի սաղ գիշերը զարթուն մնաս, որ վեդրոմ ջուր հավաքես՝ առավոտ տնեցիք ճաշ ունենան ուտելու, ամանները լվաս։ Էս շոգին, էս կրակին մարդ չի կրնա լողնա։ Ես չիդեմ՝ էդ ջրերը ըսոնք ինչ կենեն, երևի կծախեն, ըսոնցից ամեն ինչ հավատալու է»։

Տիկին Լաուրան վրդոված է, ասում է՝ մարդ չի կարող գործ անել, ամառը գնաց՝ գործերը մնացել են։

«Վեոլիա» ընկերության ու գյումրեցիների հետ հարաբերությունները մի առվով չեն գնում․ կա՛մ ջուրն են բնակիչների գլխից կտրում, կա՛մ ինչ-որ տեխնիկական խնդիրներ են առաջանում, որոնք բնակիչների համար գլխացավանք են դառնում։



Մարիամ Սարգսյանը Գյումրիի Սավոյան փողոցում է ապրում, մեկ ամսից ավելի է՝ թաղամասում ջուր չունեն, խմում են խանութից գնած ջուրը, կամ մի քանի օրվա։

«Էս երկրում ո՛չ կարգ կա, ո՛չ կանոն, փողոցները քանդած են, ջուր չկա։ Տունը 4 փոքր երեխա կա, եգուց էդ երեխեքը դպրոց պդի էրթան, պտի լողնան։ Լրիվ 90-ականներն է, տաշտերով ջուր կհավաքենք, որ լվացք էնենք, երեխեքը լողնան։ Չիդեմ ու՞ր դիմենք, ինչ էնենք»,-ասում է Մարիամ Սարգսյանը։

«Վեոլիա ջուր» ընկերության տնօրենը Oragir.News-ի զանգերը անարձագանք թողեց, փոխարենը ընկերությունից մեր հարցերին ի պատասխան փոխանցեցին, որ սեզոնի հետ է կապված, բացի դրանից, վթարներն են շատացել։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»