Օգոստոսի 17-ին՝ ժամը 15։23-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Շիրակ» գերեզմանատանը այրվում է խոտածածկ տարածք։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:51-ին, մարվել՝ 16:02-ին: Գերեզմանատան տարածքում և մոտակայքում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։