Ներքին 3 տարի առաջ - 08:10 17-08-2023

Նախկին ՀՀԿ-ականն աշխատում է ՔՊ-ի թեկնածուի համար. Ժողովուրդ

Ժողովուրդ օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության նախկին անդամ, փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը այժմ աշխատում է իշխող քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի օգտին։

Նաիրա Նահապետյանը, հիշեցնենք, տարիներ շարունակ ՀԷԿ-երի բիզնեսով է զբաղվել, նա նաև ներգրավվել է մի քանի հանքարդյունաբերական ծրագրերում, մասնավորապես՝ տնօրեն է եղել «Գեո Մետալ» և «ԲԱՄՕ մետալ» ՍՊԸ-ներում:

«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով կապ հաստատեց Նաիրա Նահապետյանի հետ, սակայն վերջինս ասաց, որ որևէ քաղաքական ուժի չի սատարում։
«Նման բան չկա, ես ներկայումս քաղաքականությամբ չեմ զբաղվում, հայտ ներկայացրած ոչ մի կուսակցության կամ դաշինքի չեմ սատարում, զբաղվում եմ հիդրոէներգետիկայի ոլորտի խնդիրներով»,-ասաց Նաիրա Նահապետյանը»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»