Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է «երկրի տարածք հայկական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձի մասին»։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ մեկ զինծառայող ձերբակալվել է։
Նշենք, որ այսօր Հայաստանի ՊՆ-ն
հայտնել էր, օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: Վարժական հավաքի մասնակցին հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ։