Ներքին 3 տարի առաջ - 18:17 15-08-2023

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ն աստիճանաբար կնվազի

Օգոստոսի 15-19-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ն աստիճանաբար կնվազի 3-5, Լոռում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 6-8 աստիճանով։

Երևանում օգոստոսի 15-ի ցերեկը, օգոստոսի 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 15-ին, 17-20-ի երեկոյան ժամերին կդիտվի քամու ուժգնացում՝ 10-13մ/վ արագությամբ։

Մարզերում օգոստոսի 15-ի ցերեկը, օգոստոսի 16-ին, 17-ին, 19-ին կլինի առանց տեղումների եղանակ։

Oգոստոսի 18-ին և 20-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևելյան 2-3մ/վ, օգոստոսի 15-20-ն Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին, օգոստոսի 15-17-ը սպասվում է քամու ուժգնացում 10-14մ/վ, օգոստոսի 18-ին, 19-ին և ամպրոպի ժամանակ՝ 15-18մ/վ արագությամբ։

Արցախում օգոստոսի 15-ին և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար