Ներքին 3 տարի առաջ - 23:18 12-08-2023

Մահացել է Հայ-Ռուսական համալսարանի նախկին պրոռեկտոր Արտավազդ Մելկիկյանը

Մահացել է Հայ-Ռուսական համալսարանի նախկին պրոռեկտոր Արտավազդ Մելկիկյանը: Հայտնում են համալսարանից:

«Սրտի խորը կսկիծով և ցավով տեղեկացնում ենք, որ վախճանվել է Հայ-Ռուսական համալսարանի կայացման և զարգացման գործում ՄԵԾ ավանդ և ներդրում ունեցող անձնավորություն, որն իրավամբ համարվում է համալսարանի հենասյուներից մեկը, ՀՌՀ-ի նախկին պրոռեկտոր (1999-2012թթ․), ՀՌՀ-ի գործունեության ապահովման դեպարտամենտի ղեկավար (2012-2017թթ․), ՀՌՀ-ի ռեկտորի նախկին գլխավոր խորհրդական (2017-2020թթ․), ՀՌՀ-ի ռեկտորի տնտեսական և կարգապահական հարցերով նախկին խորհրդական (2020թ․-2023թ․ հունիս) և ընթացիկ տարվա հունիսին ստեղծված ՀՌՀ-ի Ավագների խորհրդի անդամ Արտավազդ Մելկիկյանը։

Հայ-Ռուսական համալսարանն իր խորին ցավակցություններն է հայտնում Արտավազդ Մելկիկյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և գործընկերներին»։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար