Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 12:15 12-08-2023

Ստամբուլում նախատեսում են բարձրացնել Գալաթայի կամրջի սեյսմակայունությունը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Թուրքական իշխանությունները նախատեսում են բարձրացնել Ստամբուլի Գալաթա կամրջի սեյսմակայունությունը։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ կամուրջը վերանորոգման համար կփակվի։ Վերանորոգման աշխատանքները կսկսվեն օգոստոսի 13-ին և կտևեն 40 օր։

Նախատեսվում է բարելավել կառույցի սեյսմակայունությունը, թեթևացնել կամրջի ամբարձիչ համակարգը, փոխարինել կամրջի ջրամեկուսիչ համակարգը։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում 7.8 մագնիտուդով ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայում և Սիրիայում մի քանի տասնյակ հազար մարդ դարձել է բնական աղետի զոհ։

Ներկայումս մի շարք փորձագետներ կանխատեսում են, որ Ստամբուլին նույնպես սպասռնում է երկրաշարժի վտանգ։ Այս նպատակով Թուրքիայի իշխանությունները աշխատանքներ են իրականացնում՝ քաղաքի սեյսմակայունությունը բարձրացնելու համար։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան