Ներքին 3 տարի առաջ - 00:08 12-08-2023

Միջազգային գործընկերները պետք է համատեղ ջանքեր գործադրեն ԼՂ-ի պաշարումը դադարեցնելու ուղղությամբ․ Միրզոյան

«Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է հստակ ուղերձների, Լաչինի միջանցքի անմարդկային շրջափակման վերացմանն ուղղված քայլերի կարևորությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի որոշման համաձայն, Լեռնային Ղարաբաղի լիակատար պաշարման դադարեցումը։ Միջազգային գործընկերները պետք է համատեղ ջանքեր գործադրեն»,-գրել է Միրզոյանը X-ի (նախկինում «Թվիթեր») իր միկրոբլոգում։

ՀՀ ԱԳՆ կայքից էլ տեղեկանում ենք, որ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի մանրամասները: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությունը գտնվում է լիակատար շրջափակման մեջ՝ բախվելով սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների սուր պակասի:

Ընդգծվել է, որ Լաչինի միջանցքի լիակատար արգելափակումը խաթարում է նաև ԿԽՄԿ հումանիտար գործունեությունը ԼՂ-ում:

Նախարար Միրզոյանը շեշտել է, որ ճգնաժամի հանգուցալուծումը պահանջում է տեղում իրավիճակին համապատասխան հստակ գնահատականներ և քայլեր, ինչպես նաև բոլոր գործընկերների ջանքերի համադրում:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար