Ներքին Հանդ գյուղում այրվում է բուսածածկույթ
copy image url

Ներքին Հանդ գյուղում այրվում է բուսածածկույթ

Ներքին 1 տարի առաջ - 19:16 11-08-2023
Օգոստոսի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Հանդ գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:31-ին։ Այրվում է մոտ 8 հա բուսածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 20 հրշեջ-փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 10 աշխատակից:

Ձեզ գուցե հետաքրքրի