Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:17 11-08-2023

Չափահաս մարդ ա, ուզում ա երեխա ունենալ, ինչի՞ ենք տարիքային շեմ սահմանում. Փաշինյան

Վերարտադրողական առողջության ծրագրի համար ՀՀ կառավարությունն առողջապահության նախարարությանը 500 մլն դրամ լրացուցիչ միջոցներ կտրամադրի։ Այս մասին կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ավանեսյանը շեշտեց, որ հաշվի առնելով բնակչության մեծ պահանջարկը` ծրագրի գործարկման ընթացքում այն պարբերաբար վերանայվում է և կատարված փոփոխությունների արդյունքում նախկին 8 բնակավայրի փոխարեն արդեն 194 սահմանամերձ բնակավայրի բնակիչները հնարավորություն կունենան միանալ այս ծրագրին։

Հաջորդ վերանայումը վերաբերել է 44-օրյա պատերազմի հետևանքներին, արդյունքում ծրագրի շահառու են դարձել նաև պատերազմում զոհված զինծառայողների ծնողները։ Նրանց համար գործարկվել է նաև փոխնակ մայրերի ծրագիրը։ Ծրագրի գործարկման ընթացքում ծնված երեխաների թիվը կազմել է 31.6 տոկոս։ Սա բավարարում է զարգացած երկրներում միջին ցուցանիշներին։ «Հունվարին վերարտադրողական առողջության ծրագիրը վերափոխվել է։ Շահառու են դարձել մինչև 36 տարեկան 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ կանայք, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերի 36-42 տարեկան կանայք, ովքեր ունեն 2-րդ բալիկ ունենալու դժվարություն։ 2023 թվականի 7 ամսվա ընթացքում սպասարկվել և բուժման տարբեր փուլերում է գտնվում 2876 շահառու։ Արձանագրվել է 301 հղիություն, ծնվել է 57 երեխա, որոնցից 9-ը` զոհված զինծառայողների ընտանիքներում։ Ընթացիկ տարվա 7 ամսվա ընթացքում գրեթե կրկնակի հղիություն է եղել, որքան 2022 թվականի ողջ ընթացքում»,- նշեց Ավանեսյանը։

Նա ընդգծեց, որ ծրագրի հասանելիությունը մեծացնելու համար առողջապահության նախարարությունը մեծ աշխատանքներ է տանում և առաջիկայում մարզային քաղաքներում կբացվեն առաջին փուլը գործարկող կենտրոններ։ Ծրագիրը սկսվելու է Գյումրիից, այնուհետև այն կիրականացվի նաև Վանաձորում և Գորիսում։

Իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձեց կարճ ձևակերպել և ասաց, որ ցանկացած կին կարող է դառնալ ծրագրի շահառու և օգտվել վերարտադրության օժանդակ տեխնոլոգիաներից՝ անկախ սոցիալական և ընտանեկան կարգավիճակից:

Ավանեսյանը նշեց, որ շահառու կարող են դառնալ 36 տաեկանը լրացած երեխա չունեցող կանայք՝ անկախ որևէ կարգավիճակի։

Փաշինյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ 36 տարեկան․ «Եթե մարդը 27 տարեկան է և ուզում է, ի՞նչն է պրոբլեմը․․․ Մենք ծրագից կարող ենք շեղվել ու տարիքային շեմ չսահմանել։ Չափահաս մարդ ա, որոշում ա կայացրել ու ուզում ա էդ ծրագրից օգտվի, ինչի՞ ենք շեմ սահմանում․․․ 18 տարեկան չափահաս մարդն իրավունք ունի որոշումներ կայացնելու, ինչի՞ ենք 32 որոշել, էդ ո՞նց ենք որոշել, ծրագրի նպատակն ա, որ մարդը ուզում ա, որոշում ա կայացրել․․․ Չենք կարող մարդկանց ստիպել, ասել գնացեք, ամուսնացեք, ուզում են ամուսնանալ, ամուսնանում են, չեն ուզում ամուսնանալ՝ չեն ամուսնանում, ուզում են երեխա ունենալ, ունենում են, չեն ուզում՝ չեն ունենում։ Մեր ծրագրի նպատակը դա է եղել, ինչի՞ ենք տարիքային շեմ սահմանել, կառավարությունը քաղաքականություն է սահմանում, մարդ ինքն է որոշում՝ օգտվի դրանից, թե չօգտվի։ Տարիքային շեմը պետք է ընդհանրապես վերացնել, ծրագիրը պետք է հասանելի լինի նման ցանկություն ունեցողների համար»։

Ավանեսյանն ի պատասխան նշեց, որ առողջապահության նախարարությունը կդիտարկի տարիքային սահմանափակումները վերացնելու առաջարկը։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել