Ներքին 3 տարի առաջ - 18:44 10-08-2023

Բախվել են Opel-ը, Mercedes-ը և ВАЗ 2104-ը, որը գլխիվայր շրջվել է․ shamshyan.com

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112.7 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 31-ամյա Արմեն Շ.-ի վարած Opel մակնիշի, Վայց ձորի մարզի բնակիչներ՝ 32-ամյա Գոռ Ա.-ի վարած Mercedes մակնիշի և 72-ամյա Մամրե Ս.-ի վարած ВАЗ 2104 մակնիշի ավտոմեքենաները: Գրել է Shamshyan.com-ը։

Բախման հետևանքով 04-ը գլխիավայր շրջվել է:

Վթարի հետևանքով Մամրե Ս.-ն, նրա ուղևոր, Վայոց ձորի մարզի բնակիչ 77-ամյա Ավագ Հ.-ն և ևս մեկ հոգի, ում տվյալները ճշտվում են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար