Օգոստոսի 8-10-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։
Մասնավորապես՝ Երեւանում, Աբովյան, Ապարան, Աշտարակ, Գյումրի, Կապան, Եղեգնաձոր, Հրազդան, Իջեւան քաղաքներում եւ Հերմոն, Ազատան գյուղերում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 1 լորտու տեսակի սողուն, 3 իժ, 3 շահմար, 3 գյուրզա, 21 սահնօձ տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք: