Ներքին 3 տարի առաջ - 13:50 09-08-2023

Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Առնո Էլիին: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

Հաղորդվում է, որ պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան Դըկոտինյիին և փոխգնդապետ Առնո Էլիին՝ Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Երևանում Ֆրանսիայի դեսպանությունում ռազմական կցորդի գրասենյակի հիմնումը, ինչն իրականացվել է պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանի և Սեբաստիեն Լըկորնյուի միջև 2022 թ. սեպտեմբեր ամսին ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում:

Քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցության ներկայիս ընթացքին, զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար