Ներքին 3 տարի առաջ - 12:30 09-08-2023

Ադրբեջանցիներն այս գիշեր Տիգրանաշենի հարակից դիրքերից օդ են կրակել

Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի բնակիչներից մեկն այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ տևական դադարից հետո այս գիշեր կրկին կրակոցի ձայներ են հնչել ադրբեջանական կողմից։

«Ուշ ժամ էր, պառկել էինք, որ քնեինք, մեկ էլ էդ թուրքերը սկսեցին կրակել։ Կրակոցի ձայները պարզ լսվում էին։ Աղոթում էինք, որ կրակոցները շուտ դադարեին, մեծ տրամաչափերից չկրակեն։ Այսպես վախը սրտներումս ապրում ենք, սա է մեր առօրյան, Նիկոլի խոստացած ապագան է»,- ասաց Տիգրանաշենի բնակիչը։

Տիգրանաշենի ուղղությամբ տեղակայված դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող աշխարհազորայիններից մեկը մեզ հետ զրույցում հաստատեց լուրը, սակայն նշեց, որ կրակոցները ոչ թե հայկական դիրքերի ուղղությամբ են եղել, այլ օդ։

«Նախիջևանի կողմից կրակոցներ գիշերը լինում են, այս գիշեր էլ է եղել, բայց ընդհանուր առմամբ իրավիճակն այս պահին հանգիստ է, մենք ամուր կանգնած ենք։ Հիմնականում օդ են կրակում, որ ցույց տան, թե արթուն են, բնականաբար այդ ժամանակ մեր կողմից էլ է լինում օդ կրակոց, որ մենք էլ ենք արթուն»,- ասաց մեր զրուցակիցը։


Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար