Ներքին 3 տարի առաջ - 23:07 08-08-2023

«Վեոլիա Ջուր» չգիտեմինչն անգամ «ուչաստկովիի» մակարդակ չունի․ Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր կրկին լեգիտիմ հնարավորություն ստացանք հիշել «Վեոլիա Ջուր» չգիտեմինչի մորը և ազգուտակին:

Ուրեմն, երեկ չգիտեմինչը Շենգավիթի ջրանջատվող փողոցների հերթական ցուցակ էր հրապարակել, որտեղ, օրինակ՝ Եղբայրության փողոցը չկա: Դա նշանակում է, որ այդ փողոցում ջրանջատում չպետք է լիներ: Շատ պարզ իրավիճակ է: Ինչպես կասեր ՀՀ 2-րդ նախագահը՝ «ուչաստկովիի գործ է»: Սակայն, «Վեոլիա Ջուր» չգիտեմինչում այլ կարծիքի են: Սրանց օպերատորն ասում է, որ «փողոց նշելը կամ չնշելը կապ չունի: Եթե տեսնում եք «Շենգավիթ» բառը, ապա ջուր հավաքեք»:

Շենգավիթի վարչական շրջանը 40.8 կմ. քառ տարածք է զբաղեցնում: Այստեղ հարյուրավոր փողոցներ և շուրջ 150 000 բնակիչ կա: Ըստ չգիտեմինչի օպերատորի, յուրաքանչյուր շենգավիթցին, անկախ ներկայացված ջրանջատվող փողոցների ցուցակից, «Շենգավիթ» բառը տեսնելուն պես, պետք է ջուր հավաքի:

Իսկ, այդ դեպքում, ինչո՞ւ է փողոցների ցանկ ներկայացվում: Միանգամից գրեք «Հայաստան» և վերջ: Թող բոլորն էլ ջուր հավաքեն:
Դրա պատասխանը չգիտեմինչի օպերատորը չունի: Դա նշանակում է, որ «Վեոլիա Ջուր» չգիտեմինչն անգամ «ուչաստկովիի» մակարդակ չունի:

Բա, այդ դեպքում, ինչպե՞ս կարելի է չհիշել «Վեոլիա Ջուր»-ի մորն ու ազգուտակին»:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար