Ներքին 3 տարի առաջ - 22:04 08-08-2023

Լիբանանի խորհրդարանի ներկայացուցիչը հաջողություններ է մաղթել Դավիթ Իշխանյանին

Լիբանանի խորհրդարանի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին շնորհավորական նամակով հաջողություններ է մաղթել Արցախի Ազգային ժողովի նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանին։

Նամակում ասվում է․

«Մեծայարգ Տիար Դավիթ Իշխանեան

Արցախի Հանրապետութեան

Ազգային Ժողովի Նախագահ

Սիրելի պրն. Իշխանեան,

Մեծ գոհունակութեամբ ստացանք Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի նախագահի պաշտօնին Ձեր ընտրութեան լուրը:

Մեր բոլորին արծուեբոյնը հանդիսացող Արցախի Ազգային Ժողովի նախագահի Ձեր այս պաշտօնը, ներկայ ամենատագնապալի հանգրուանին անգամ մը ևս կը վերահաստատէ պատասխանատուութեան այն վեհ գիտակցութիւնը, որ դուք ցուցաբերած էք Արցախի համար, մեր ժողովուրդի պայքարին Ձեր անվիճելի դերակատարութեամբ:

Ձեր այս նոր պաշտօնը, զոհաբերութեան եւ պատասխանատուութեան նոր մարտահրաւէրներու դէմ յանդիման կը դնէ Ձեզ եւ ձեր ներկայացուցած կազմակերպութիւնը:

Իբրեւ Լիբանանի խորհրդարանի հայկական երեսփոխանական համախմբումի ներկայացուցիչ ի սրտէ յաջողութիւն կը մաղթենք Ձեր աշխատանքներուն և վստահութեամբ կ'արձանագրենք, որ լաւագոյնս պիտի կարենաք արտայայտել ազատ Արցախի ազատատենչ ժողովուրդին ազատ և ինքնիշխան ապրելու կամքը:

Յաջողութեան և անվտանգութեան լավագոյն մաղթանքներով՝

Յակոբ Բագրատունի Ներկայացուցիչ`

Լիբանանի խորհրդարանի Հայկական երեսփոխանական համախմբումի»:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա