Ներքին 3 տարի առաջ - 19:16 08-08-2023

Ծիրանի և խաղողի այգիները հեկտարներով փչացել են․ Պարույր Սևակի բնակիչներ

Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի բնակիչներն ահազանգում են՝ ոռոգման ջուր չլինելու պատճառով այգիները չորանում են։

«Տասնյակ հեկտարներով այգիները վարի են գնացել, փչացել են։ Ծիրանի ծառերը չորացել են, հիմա էլ խաղողն է փչացել։ Նախորդ տարիներին տոննաներով խաղող էինք հավաքում, իսկ այս տարի ընդհանրապես չենք հավաքելու, որովհետև նորմալ բերքն այնքան քիչ է, որ անգամ հավաքելու ծախսը չի հանելու։ Հիմա միայն մտածում ենք՝ կիսաչոր ծառերն ու խաղողի վազերը փրկենք»,- ասաց Պարույր Սևակ գյուղի բնակիչներից մեկը։

Գյուղացիների խոսքով՝ Արարատի համայնքապետարանը խնդրի մասին դեռ ապրիլ-մայիս ամիսներին է տեղյակ եղել, բայց միայն նոր է որոշել խնդրին լուծում տալ։ Մի քանի օր է՝ պոմպեր են փորձում տեղադրել Պարույր Սևակ գյուղի տարածքում․

«Օգոստոս ամիսն է, նոր որոշել են ոռոգման ջրի հարց լուծել, այսպես են կառավարում,դրա համար էլ մարդկանց ապրուստը վարի գնաց։ Միլիոններով վարկեր, պարտքեր ենք արել, տարիներով չարչարվել, որ այգի հիմնենք, բայց մի քանի հոգու վատ կառավարման պատճառով ամբողջը զրոյացվեց։ Հա ասացինք՝ փողոց չփակենք, ցիվիլ ձևով այս հարցը լուծենք, բայց չէ, իրենք միայն այդ լեզուն են հասկանում։ Մարդիկ այսօր մտնում են իրենց դաշտեր, այգիներ, չորացած ծառերը տեսնում, լաց են լինում»։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը