Երևան +20°
Ուղիղ եթեր
Ներքին 9 ամիս առաջ - 17:10 08-08-2023

Մեկ երկու տարուց աշխարհի քարտեզը վերաձևակերպվելու է. մինչ այդ պետք է չհայաթափել Արցախը

Արցախում սով է ու ցեղասպանություն, ավելի վատ է, քան 1915 թվականին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Վերջինս հայտնել է, որ Ադրբեջանը թքած ունի միջազգային կազմակերպությունների ու դատարանների որոշման վրա, իսկ խաղաղապահներն էլ ոչինչ չեն կարող անել, չեն էլ ցանկանում անել։ Նրա խոսքով՝ այս ամենի պատճառը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերին Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։

«Դրանից հետո Ադրբեջանն ասում է. էլ ի՞նչ դատարան, ի՞նչ խաղաղապահ. իմ տարածքն է, ի՞նչ ուզում եմ անում եմ։ Պիտի հորդորեի Փաշինյանին, որ մինչ իր հեռանալը, հայտարարի, որ ինչպես և այլ ժողովուրդների պարագայում, Հայաստանը հարգում է ՄԱԿ-ի կանոնադրությունը և ճանաչում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Սա շատ կարևոր է։

1-2 տարուց աշխարհի քարտեզը վերաձևակերպվելու է։ Ռուս-ուկրաինական հակամարտության մեջ Ռուսաստանը չի պարտվելու։ Արևմուտքը Ռուսաստանի հետ բարիշելու է։ Մինչ այդ պետք է կարողանալ չհայաթափել Արցախը»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
18:45 Մարզպետը կիրանցեցիներին ահաբեկել է, ասել՝ միակ ելքը պետությունից փոխհատուցում ստանալն է
19:31 Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը․ ՈւՂԻՂ