Ներքին 3 տարի առաջ - 13:50 08-08-2023

Առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 10-13-ն ընկած ժամանակահատվածում Երևանում և Արարատյան դաշտավայրում սպասվում է մինչև +40-42 աստիճան տաքություն։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, գնդապետ Արսեն Մկրտչյանը հրավիրված ասուլիսում ասաց, որ Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավատանգ իրավիճակ։

Այսպիսով, ըստ նրա, մեծանում է անտառային և հարակից բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման ու տարածման վտանգը։

Նրա խոսքով՝ չնայած վերջին շրջանում ի հայտ են գալիս անտառային հրդեհների առաջացման նոր պատճառներ, ինչպիսիք են ջերմոցային էֆեկտները, գլոբալ տաքացումը, սակայն հրդհների հիմնական պատճառը մնում է մարդածին գործոնը։

«Քաղաքացիները պետք է գիտակցեն, որ հրդեհների դեմ պայքարը միայն հրշեջների գործը չէ։ Իհարկե նրանք միշտ պատրաստ են կատարել իրենց վրա դրված պարտականությունները, բայց պետք է հասկանանք, որ ֆիզիկապես անհնար է անտառն ամբողջությամբ և մշտապես ուշադրության կենտրոնում պահել։

Ոչ մի վերահսկողություն և ոչ մի տեխնիկա ցանկալի արդյունք չի տա, եթե մեր քաղաքացիներն ու կազմակերպությունները չգիտակցեն դրա կարևորությունը», - ընդգծեց Արսեն Մկրտչյանը։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանն անդրադառնալով հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումներին, նշեց, որ «Հայանտառ»-ին տրվում է անձեռնմխելի վառելիքի պաշար, որն, ըստ անհրաժեշտության, այս կանխարգելիչ միջոցառումների ժամանակ օգտագործվում է։

Նա նաև տեղեկացրեց, որ անտառապահները սկսել են հերթապահություն իրականացնել։ «Բացի այդ, փրկարար ծառայության մեր գործընկերների հետ իրականացնում ենք բնակիչներին տեղեկատվության տեղադրման, բացատրական աշխատանքներ՝ փորձելով ամեն ինչ անել, որպեսզի զերծ մնան այս չոր և տաք ջերմաստիճանի պայմաններում անտառներում խարույկ վառելուց»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար