Ներքին 3 տարի առաջ - 11:30 08-08-2023

Սննդից բացի` Արցախում նաև գրենական պիտույքներ չկան

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Արցախում գրենական պիտույքների սղություն կա։

Քաղաքացիները դժվարանում են անգամ գրիչներ ու տետրեր հայթայթել երեխաների համար, իսկ դրանց առևտրով զբաղվողերը սահմանափակում են վաճառքի քանակները։

Մասնավորապես, «Կանցլեր» ընկերության տնօրենությունը որոշում է կայացրել գրիչների վաճառքը սահմանափակել. ընկերությունը պատրաստ է միայն 5-ական գրիչ վաճառել յուրաքանչյուր երեխայի համար։

Եթե նախորդ տարիներին Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը առաջին դասարանցիներին տրամադրում էր պայուսակներ, առաջին անհրաժեշտության գրենական պարագաներ, ապա այս տարի Բերձորի միջանցքի փակման պատճառով նախարարությունը չի կարողանա կազմակերպել ավանդական դարձած ծրագիրը: Նախօրեին նախարարությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ մեկնարկում է «Լույսի պայուսակ» ակցիան:

Ակցիայի շրջանակներում մայրաքաղաքի ու շրջանների բոլոր դպրոցներում ստեղծվել են պայուսակների հավաքագրման կետեր։ Նախարարությունն առաջարկում է համեմատաբար լավ վիճակում գտնվող լրացուցիչ դպրոցական պայուսակները տանել իրենց բնակության վայրին մոտ գտնվող դպրոց և հանձնել։

Միառժամանակ, նախարարությունը հանդես է եկել խնդրանքով. ըստ որի՝ այն քաղաքացներին, ովքեր տանն ունեն առաջին դասարանի այբբենարաններ (բարվոք վիճակում), նույնպես կարող են հանձնել դպրոցների հավաքագրման կետերին:

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ ծնողների մտահոգությունները, սակայն միայն գրենականների ու պայուսակների ձեռքբերման հետ չեն կապված։ Նրանք մտահոգ են, թե արդյոք երեխաները թերսնման պայմաններում կկարողանա՞ն 45 րոպեանոց դասաժամերին նստել։

Իրավիճակն ավելի է բարդանում այն երեխաների համար, ովքեր երկրորդ հերթով են հաճախում դպրոց։ Հիմնականում Հադրութից տեղահանված երեխանեը Ստեփանակերտ տեղափոխվելուց հետո դպրոց հաճախում են երկրորդ հերթով։ Ծնողները վստահ են, որ երեխաները սննդի պակասի հետևանքով չեն կարողանալու դիմանալ, ուստի հույս ունեն, որ կամ դասաժամերի տևողությունները կկրճատվեն, կամ կանցնեն հեռավար կրթության։


Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար