Ներքին 3 տարի առաջ - 09:00 08-08-2023

Մահացել է բրազիլահայ դերասանուհի Արասի Բալաբանյանը

Ռիո դե Ժանեյրոյում 83 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Արասի Բալաբանյանը։

Նա հոսպիտալացվել էր Ռիո դե Ժանեյրոյի հիվանդանոցներից մեկում: Հիվանդանոցից CNN-ին հաստատել են դերասանուհու մահը, սակայն չեն հայտնել պատճառը:

Ավելի քան կես դար տևած կարիերայի ընթացքում Բալաբանյանն աչքի է ընկել սերիալներում և հեռուստատեսային նախագծերում իր կատարած դերերով։
Արասիի մասնակցությամբ Globo TV-ի ամենագլխավոր նախագծերից մեկը 1990 թվականի «Մետաղի ջարդոնների թագուհին» հեռուստանովելն է։ 1997 թվականին Արասի Բալաբանյանը ստացել է մրցանակ հեռուստատեսության մեջ կնոջ լավագույն դերի համար՝՝ «Նոր զոհը» հեռուստասերիալում Ֆիլոմենա Ֆերետոյի կերպարը ներկայացնելու համար։

Արասի Բալաբանյանը ծնվել է 1940 թվականին Բրազիլիայի Մատու Գրոսու դու Սուլ նահանգի Կամպու Գրանդի քաղաքում։ Ծնողները՝ Ռաֆայել և Էսթեր Բալաբանյանները, Լատինական Ամերիկա էին հասել Արևմտյան Հայաստանի Նոր Հաճն քաղաքից՝ փրկվելով 1915 թվականի Ցեղասպանությունից։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար