Ներքին 3 տարի առաջ - 15:30 07-08-2023

«Բացում»-ը ԱԳՆ-ից պահանջում է ներկայացնել այն փաստաթղթերը որոնք ուղղվել են միջազգային կառույցներին

«Բացում» նախաձեռնությունը ԱԳՆ-ից պահանջում է ներկայացնել այն փաստաթղթերը և նամակները, որոնք ուղղվել են տարբեր միջազգային կառուցներին, պետություններին՝ Արցախի շրջափակումը դադարեցնելու և հումանիտար աղետը կանխելու նպատակով։

Վերջիններս պահանջում են ներկայացնել այն փաստաթղթերը, որոնք ուղղվել են միջազգային կազմակերպություններին՝ Կարմիր խաչի ներկայացուցիչների աչքի առաջ առևանգված Վագիֆ Խաչատրյանին, ինչպես նաև օգոստոսի 1-ին Հին Շեն համայնքի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանին։

Oragir.News-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ Նարեկ Ալվազյանն անդրադառնալով հարցին, թե արդյոք նման պահանջ ներկայացնում են քանի որ մտավախություն ու կասկածներ ունեն, որ հայկական կողմը չի ներկայացնում նման դիմումներ՝ պատասխանեց, որ տարատեսակ տեղեկատվություն է հավաքվում այն մասին, որ հարցում են արել, սակայն պատասխան փաստաթուղթ չեն ներկայացրել։

«Սա ողջամիտ կասկածներ է առաջացնում։ Անմեղության կանխավարկածը պահպանելով ամեն ինչ անելու ենք՝ հնարավորինս ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար»,- նշեց մեր զրուցակիցը։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Ձեզ գուցե հետաքրքրի