Ներքին 3 տարի առաջ - 13:00 07-08-2023

Սահմանին ամեն օր էլ կրակոցներ են լինում․Վարդենիսի ավագանու անդամ

Թշնամի Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները երեկ՝ օգոստոսի 6-ին, ժամը 20:30-21:00-ն ընկած ժամանակահատվածում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Կուտական և Տրետուք գյուղերի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ականանետ։

Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու «Միասնական Վարդենիս» խմբակցության անդամ Դավիթ Շահնազարյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ կրակոցները դեռ առավոտյան ժամերին էին սկսել, իսկ երեկոյան թշնամին արդեն ականանետ է կիրառել։

«Նշված գյուղերի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ երեկ առավոտյան ժամը 9-ի կողմերը փոքր տրամաչափի կրակոցներ են եղել, իսկ երեկոյան 20։30 վերսկսել են՝ արդեն կիրառելով խոշոր տրամաչափի զինատեսակներ, ականանետ»,- նշեց նա։

Հարցին՝ սահմանին այսօր կրակոցներ հնչե՞լ են, թեկուզ փոքր տրամաչափի զինատեսակներից, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց․

«Փոքր տրամաչափի կրակոցներին մարդիկ արդեն ուշադրություն չեն դարձնում, ընտելացել են դրանց, միայն խոշորի դեպքում են տեղեկացնում, որ այս հատվածում նման բան կա։ Փոքր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ սահմանին պարբերաբար լինում են, կարելի է ասել՝ ամեն օր էլ լինում են»։

Անդրադառնալով երեկ Կուտական և Տրետուք գյուղերի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցներին, Դավիթ Շահնազարյանն ասաց․

«Իմ տեղեկություններով՝ մենք վնասներ, տուժածներ չունենք»։

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա