Ներքին 3 տարի առաջ - 23:35 06-08-2023

Դեպքը գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո․ ՄԻՊ-ն անդրադարձել է երեխաների մուտքը «Ջրաշխարհ» արգելելուն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձել է այն տեղեկությանը, որ Վանաձորից ժամանած մի խումբ երեխաների թույլ չեն տվել մուտք գործել «Ջրաշխարհ»։

«»Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի արձագանքը հաշմանդամություն ունեցող երեխաների մուտքը «Ջրաշխարհ» խոչնդոտելու առնչությամբ:

«Այսօր՝ օգոստոսի 6-ին, սոցցանցերում տեղեկություն է տարածվել, որ Վանաձորից Երևան ժամանած հաշմանդամություն ունեցող մի խումբ երեխաների մուտքը «Ջրաշխարհ» ժամանցի կենտրոն առանց հիմնավորման արգելվել է: Պաշտպանն աշխատակազմին անմիջապես հանձնարարել է զբաղվել վերոնշյալ խնդրով: Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ ստեղծված իրավիճակի պատճառները պարզելու համար:

Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ ցանկացած խտրական վերաբերմունքի բացառումն ու հասարակության բոլոր անդամների համար հավասար հնարավորությունների ապահովումը:

Սույն դեպքը գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Մանրամասների վերաբերյալ աշխատակազմը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա