Ներքին 3 տարի առաջ - 11:20 04-08-2023

Քերոբյանն Ուզբեկստանի հետ տնտեսական հարաբերություններում զարգացում է ակնկալում

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 3-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մասնակցել է առևտրատնտեսական հարցերով համագործակցության հայ-ուզբեկական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստին։ Այս մասին տեղեկացնում ենք նախարարության ֆեյսբուքյան էջից։

«Չնայած նրան, որ Հայաստանի և Ուզբեկստանի միջև ապրանքաշրջանառությունն արագորեն աճում է, այնուամենայնիվ բացարձակ թվերը դեռ փոքր են։ Հայ-ուզբեկական առևտրական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ թե՛ արտահանման, թե՛ ներկրման առումով։ Ուզբեկստանի հետ տնտեսական հարաբերություններում զարգացում է ակնկալվում, մասնավորապես, ոսկերչության, ադամանդագործության, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում»,- նշել է Վահան Քերոբյանը։

Նախարարը նաև հավելել է, որ ներկայում քայլեր են ձեռնարկվում երկու երկրների միջև հարաբերություններին նոր թափ հաղորդելու ուղղությամբ։

Ակնկալվում է ակտիվ փոխգործակցություն հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, գյուղատնտեսության, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտներում։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա