Ներքին 3 տարի առաջ - 23:01 03-08-2023

Բեռների տեղափոխումը ՀՀ իշխանությունների մանիպուլիացիան էր

«Արցախը դեկտեմբերի 12-ից շրջափակման մեջ է․ այն, որ բեռների տեղափոխումը տեղի ունեցավ շրջափակումից 7 ամիս անց, կարելի է Հայաստանի իշխանություներների կողմից սադրանքի նման քայլ որակել»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարութուն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։

Նոեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրվել է եռակողմ ֆորմատով, մինչդեռ հիմա այդ հարթակում չեն դիտարկում Արցախի ապաշրջափակման հարցը։

«Ավելին, մի կողմը՝ հայկական կողմը, փորձում է մեղավորներ փնտրել, որ 120 հազար մարդ շրջափակման մեջ է, մինչդեռ Փաշինյանը խոսում է նույն հռետորաբանությամբ, ինչ խոսում է Ալիևը, որով Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման հարցը կասկածի տակ է դնում, նշաձող է իջեցնում, այս ամենը բերում է նրան, որ դժվարանում է միջազգային հարթակնեում կամ որևէ երկրի կողմից ակնկալիքներ ունենալու հարցը։ Հայկական կողմն է իջեցրել նշաձողը՝ իբր միջազգային հանրությունն է ստիպում դա անել, բայց միևնույն ժամանակ այդ արտահայտությանը զուգահեռ Ֆրանսիայի վերին և ստորին պալատները ճանաչեցին Արցախի անկախությունը»։

Նա ընդգծեց, որ այն դեպքում, երբ շատ երկրներ խոսում էին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից, Հայաստանը դա չէր անում։

«Այս ամենից հետո Փաշինյանը բեռներ է ուղարկում, թե տեսեք՝ միջանցքը փակ է, ու ինքը որևէ գործիքակազմ չունի, մեղավորներ է փնտրում միջազգային հարթակներում, այս ամենը մանիպուլատիվ քայլ է Հայաստանի օրվա իշխանությունների կողմից։ Եթե Հայաստանի իշխանությունները գործնական քայլեր չեն անում, այն է՝ Ադրբեջանի օդային տարածքը փակելը, միջազգային հանրությանը կոչ անելը՝ Ադբեջանին վերցնել օդային բլոկադայի մեջ, միջազգային դատարանի որոշումը չկատարելուց հետո չի դիմում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, որպեսզի պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի նկատմամբ, սրանք ավելի գործնական քայլեր են, որոնք Հայաստանը կարող է անել, քան այդ բեռնատարները բերելն ու իմիտացիա ստեղծել, թե Նիկոլ Փաշինյանը ցավում է այս իրավիճակի համար։ Եթե Փաշինյւանը մտահոգ է, ապա ինչպե՞ս հումանիտար բեռներ ուղարկեց Թուրքիա, այնպես չէ, որ առանց համաձայնեցնելու բարձեց մեքենաներն ու ուղարկեց»։

Նա ընդգծեց, որ պատահական չէ, որ ռուսական կողմի պարզաբանումների մեջ տեսնում ենք այն դիտակումը, որ երբ Հայաստանը ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս, դժվարացել են խաղաղապահների կողմից հարցերի կարգավորումները։

«Միաժամանակ, եթե օրակարգ չի բերվում Արցախի ժողվդի ինքնորոշման հարցը, ապա մենք ո՞ր երկրից ենք սպասում նման մոտեցում կամ նման օրակարգի ձևավորում»։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա