Ներքին 3 տարի առաջ - 21:44 02-08-2023

Գնել Սանոսյանը ՉԺՀ-ում հանդիպել է Sinochem Holdings-ի Քլորալկալիների արդյունաբերության գլխավոր տնօրենի հետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հանդիպել է «Sinochem Holdings»ի Քլորալկալիների արդյունաբերության բիզնես ստորաբաժանման գլխավոր տնօրեն Ճու Բինի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Շանսի-Նաիրիտ» ՀՁ գլխավոր տնօրենը և այլ ներկայացուցիչներ։

Հանդիպման ժամանակ քննարկվել է համատեղ ձեռնարկության գործունեության ընթացիկ վիճակը, խնդիրները և զարգացման հեռանկարները, ուղղությունները։

Նախարարը կարևորել է ընկերության հետ կապված խնդիրների արագ կարգավորման և ընկերության շահութաբերության ապահովման հարցը, բարձրացվել է նաև ձեռնարկությունում հայկական քվոտայով հաստիքների համալրման հարցը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ քննարկել և մշակել ձեռնարկության զարգացման ծրագիր։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար