Ներքին 3 տարի առաջ - 12:15 02-08-2023

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը չի փոփոխվել

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոց կալանավորումը դատարանի կողմից չի փոփոխվել։ Այս մասին, ի պատասխան մամուլի հրապարակումների՝ հայտնում են «Դատական իշխանություն» թելեգրամյան ալիքում։

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից գործն ուղարկվել է նոր քննության, սակայն խափանման միջոց ընտրված կալանքը թողնվել է անփոփոխ։