Ուղիղ եթեր
Կոմիտասի պողոտայում այրվել է ավտոմեքենա
copy image url

Կոմիտասի պողոտայում այրվել է ավտոմեքենա

Ներքին 1 տարի առաջ - 20:32 01-08-2023
Օգոստոսի 1-ին, ժամը 16:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 8 շենքի բակում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։43-ին, մարվել՝ 16։48-ին։ Այրվել է «Honda» մակնիշի ավտոմեքենայի սրահը։