Ներքին 3 տարի առաջ - 19:59 31-07-2023

Հնդկաստանը թանկարժեք դեղամիջոցի նոր խմբաքանակ է տրամադրել Հայաստանին

Հայաստան-Հնդկաստան համագործակցության շրջանակում թանկարժեք դեղամիջոցի նոր խմբաքանակը Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհանին պաշտոնապես հանձնել է Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից:

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը ողջունելով Հայաստանում Հնդկաստանի դեսպանին` բարձր է գնահատել երկու երկրների գործակցությունը հատկապես առողջապահական ոլորտում, ընդգծել այս բարեգործական ծրագրի կարևորությունը, որի արդյունքում թանկարժեք դեղահաբը հայ երեխաներին է հասնում անվճար:

400 տուփ` 20 000 դեղահաբ, տրամադրվելու է թալասեմիա հիվանդության դեմ բուժում ստացող բոլոր` 130 բուժառուներին: Նշվում է, որ նրանք այս դեղն օգտագործում են ամեն օր:

Լենա Նանուշյանի ուղեկցությամբ՝ Հնդկաստանի դեսպանը շրջել է արյունաբանական կենտրոնում, ծանոթացել պայմաններին, ձեռքբերումներին: Նրանք քննարկել են առողջապահական ոլորտում հայ-հնդկական համագործակցության նոր ուղիներ:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար