Ներքին 3 տարի առաջ - 15:24 31-07-2023

Հայաստանի և Բաշկորտոստանի միջև ընդլայնվում է գիտակրթական համագործակցությունը

Տևական ժամանակի ընթացքում ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը հայ-ռուսական միջտարածաշրջանային փոխգործակցության շրջանակներում գիտակրթական համագործակցություն է հաստատում Բաշկորտոստանի հետ՝ հիմքեր ստեղծելով Հայաստանի և Բաշկորտոստանի գիտական, կրթական հաստատությունների և ստեղծագործական միությունների միջև համակարգային գործընկերության համար։

Այս աշխատանքների կարևոր բաղադրիչ է հանդիսանում ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի և բաշկիր գիտնական, գրող, քանդակագործ և ռուսաստանյան պետական գործիչ Ռաֆայիլ Զինուրովի երկարամյա հետազոտական, ստեղծագործական և հասարակական-քաղաքական բնույթի համագործակցությունը։

Այս գործունեության շրջանակում հուլիսի 25-27-ը Յուրի Նավոյանը և Հայաստանի ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը այցելել են Ուֆա։ Հայաստանի և Բաշկորտոստանի միջև գիտա-կրթական հետագա համագործակցության կոնկրետ ծրագրերը նրանք քննարկել են Ռուսաստանի ԳԱ Ուֆայի դաշնային հետազոտական կենտրոնի ղեկավար Վասիլի Մարտինենկոյի և կենտրոնի կազմի մեջ մտնող մի շարք ինստիտուտների տնօրենների, Բաշկորտոստանում Ռուսաստանի ԳԱ ներկայացուցչության ղեկավար Ռաֆայիլ Զինուրովի հետ։ Հյուրերը նաև այցելել են Ռուսաստանի ԳԱ Ուֆայի դաշնային հետազոտական կենտրոնի Ռ․ Կուզեևի ավան Էթնոլոգիական հետազոտությունների ինստիտուտի հնագիտության և ազգագրության թանգարան։

Հայ հյուրերի՝ Ուֆա այցի շրջանակում հուլիսի 26-ին համաձայնագիր է ստորագրվել Ռուսաստանի ԳԱ Ուֆայի դաշնային հետազոտական կենտրոնի Ռ․ Կուզեևի ավան Էթնոլոգիական հետազոտությունների ինստիտուտի, Հայաստանի ԳԱԱ Պատմության ինստիտուտի և Բաշկորտոստանում Ռուսաստանի ԳԱ ներկայացուցչության միջև։ Համաձայնագիրը ստորագրել են Ռուսաստանի ԳԱ Ուֆայի դաշնային հետազոտական կենտրոնի Ռ․ Կուզեևի ավան Էթնոլոգիական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Եմելինը, Հայաստանի ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը և Բաշկորտոստանում Ռուսաստանի ԳԱ ներկայացուցչության ղեկավար Ռաֆայիլ Զինուրովը։ Այն նախատեսում է համատեղ պատմա-էթնոլոգիական հետազոտությունների իրականացում, գիտաժողովների անցկացում, ժողովածուների հրատարակում, գիտական գրականության փոխանակում և այլն։

Կողմերի միջև համաձայնագրի ստորագրումը ողջունել են Ռուսաստանի ԳԱ Ուֆայի դաշնային հետազոտական կենտրոնի ղեկավար Վասիլի Մարտինենկոն և ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը։

Մասնավորապես, նա, շնորհավորելով կողմերին Հայաստանի և Բաշկորտոստանի միջև գիտական համագործակցությունը ամրագրող այս կարևոր քայլի կապակցությամբ, նշել է, որ իրենց ներկա այցը Ուֆա և համաձայնագրի ստորագրումը տեղի են ունենում հունիսին Երևանում հաջողությամբ կայացած Հայ-Ռուսական առաջին գիտա-կրթական ֆորումից անմիջապես հետո։

ԴԻԱԼՈԳԻ ղեկավարը վստահություն է հայտնել, որ համագործակցությունը հնարավորություն կտա գիտական շրջանակների, ստեղծագործական և ուսանողական կազմակերպությունների պատվիրակությունների փոխանակման մեխանիզմներ ստեղծել, խթան կդառնա մնայուն գիտական և կրթական ֆորումների անցկացման համար, ինչը իր հերթին լուրջ ավանդ կհանդիսանա հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության շրջանակներում Հայաստանի և Բաշկորտոստանի միջև տնտեսական և հումանիտար հարաբերությունների ակտիվացման համար։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար