Ներքին 3 տարի առաջ - 12:57 26-07-2023

Հայաստանի ներկայացուցիչները մեկնել են Կոնգո՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի 9-րդ միջազգային խաղերին

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը կանցկացվեն Ֆրանկոֆոնիայի 9-րդ միջազգային խաղերը, որին Հայաստանը՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, կմասնակցի մեծաքանակ պատվիրակությամբ:

5 մարզաձևում Հայաստանը կներկայացնի 19 մարզիկ, որոնք իրենց ուժերը կչափեն աթլետիկա, ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, սեղանի թենիս և հեծանվային սպորտ մարզաձևերում:

Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի ղեկավարությամբ, արդեն մեկնել է մրցավայր:

Աթլետիկայի թիմի կազմում ընդգրկված են Լևոն Աղասյանը (եռացատկ), Գոռ Բեգլարյանը (հեռացատկ), Ռոման Ալեքսանյանը (800 մետր վազք), Դավիթ Սարգսյանը (200 և 400 մետր վազք), Յանա Սարգսյանը (հեռացատկ և եռացատկ), Էլլադա Ալավերդյանը (800 մետր վազք) և Մարիաննա Բաղյանը (100 և 200 մետր վազք)։

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում 5 մարզիկ է ընդգրկված՝ Առաքել Մովսեսյանը (57 կգ), Վրեժ Գևորգյանը (61 կգ), Հրաչյա Մարգարյանը (65 կգ), Գևորգ Մխեյանը (70 կգ) և Ռազմիկ Սիմոնյանը (79 կգ):

Ձյուդոյի երիտասարդական թիմի կազմում ընդգրկված են Աշիկ Անդրեյանը, Մեսրոպ Նիկոյանը և Գոռ Կարապետյանը:

Նախապատրաստվելով Ֆրանկոֆոնիայի խաղերին՝ ձյուդոիստները հուլիսի 8-20-ն ուսումնամարզական հավաք են անցկացրել Ռուսաստանի Դաշնության Տուապսե քաղաքում՝ գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ:

Երկուական մարզիկ էլ ընդգրկված է հեծանվային սպորտի և սեղանի թենիսի թիմերում: Մրցավայր են մեկնել հեծանվորդներ Խաչիկ Շարյանը և Վահե Վիրաբյանը, ինչպես նաև սեղանի թենիսի ներկայացուցիչներ Ավետ Վասիլյանը և Ռիմա Խլղաթյանը:

Նշենք՝ չորս տարին մեկ անցկացվող խաղերին մասնակցելու իրավունք ունեն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 88 լիիրավ անդամ և դիտորդ պետությունների 18-35 տարեկան ֆրանսախոս երիտասարդները: Այս տարի մասնակցության հայտ է ներկայացրել 38 երկիր, այդ թվում՝ Հայաստանը (արդեն 4-րդ անգամ): Մասնակից երիտասարդները մրցելու են մշակույթի և սպորտի տարբեր ուղղություններով, լավագույններն արժանանալու են մրցանակների:

Հայաստանը 2009 թվականից ակտիվորեն մասնակցում է Ֆրանկոֆոնիայի խաղերին: Մեր երկրի ներկայացվածությունը խաղերին նպաստում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցության զարգացմանը և խթանում համատեղ նոր ծրագրերի իրականացումը:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար