Ներքին 3 տարի առաջ - 12:02 26-07-2023

Երևանի ավագանու ընտրություններին միջազգային դիտորդներ կհրավիրվեն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 25-ի հերթական նիստում հաստատել է Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրություններին միջազգային դիտորդներ հրավիրելու որոշումը։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նախագիծը զեկուցելիս մանրամասնել է՝ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին միջազգային դիտորդներ հրավիրելու համար հարկավոր է որոշում ընդունել։ Այսպիսով, նախագծի համաձայն, դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հրավիրում է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսին: ԿԸՀ նախագահը չի բացառել, որ առաջիկայում ևս մեկ միջազգային կազմակերպություն հրավիրվի դիտորդական առաքելություն իրականացնելու։

Հանձնաժողովը փոփոխություն է կատարել «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N 209-ն» որոշման մեջ, որը սահմանում է ԱԺ և համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունների ժամանակ կուսակցությունների գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ընթացակարգը։

Նախագիծը ներկայացնող ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հայտնել է, որ այս փոփոխությունը հնարավորություն կտա կուսակցություններին ներբեռնել ձևաթուղթը, որով ներկայացնում են գույքի և եկամուտների հայտարարագիր, և վերջիններս իրենց տվյալները լրացնելուց հետո կկարողանան վերբեռնել ֆայլերը ԿԸՀ կայքում։ Եւ այլևս կարիք չի լինի այդ հաշվետվությունը գրավոր եղանակով ներկայացնել ԿԸՀ։

ԿԸՀ նախագահը հավելել է՝ առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններով հետաքրքրված կուսակցությունները կհրավիրվեն հանձնաժողով, որպեսզի ներդրված էլեկտրոնային նոր համակարգերը մանրամասն ներկայացվի իրենց։

Փոփոխություն է կատարվել նաև «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի հունիսի 17-ի N 23-ն» որոշման մեջ։

Այս որոշումն էլ վերաբերում է թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն։ Կուսակցությունները վերոնշյալ էլեկտրոնային համակարգերի միջոցով հնարավորություն կստանան վերբեռնել թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը և ազատվել այդ հաշվետվությունն էլեկտրոնային կրիչի միջոցով ԿԸՀ ներկայացնելու պարտավորությունից։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար