Մամուլ 3 տարի առաջ - 08:00 26-07-2023

ՔՊ գլխավոր շտաբը վերանորոգվում է. կուսակցությունում բուռն աշխատանքային է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Չնայած որ ամառային հանգստի շրջան է, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այս օրերը բուռն աշխատանքային են:
Նաեւ վերանորոգումների փուլում են իշխանությունները՝ պայմանավորված աշնանը սպասվող ավագանու ընտրություններով: Այս պահին վերանորոգվում է ՔՊ նախընտրական գլխավոր շտաբը, որը գտնվում է Հյուսիսային պողոտայում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ շտաբը օգոստոսի սկզբից արդեն պաշտոնապես կգործի: Գլխավոր շտաբը պատրաստ լինելուց հետո արդեն ամեն վարչական շրջանում շտաբներ կբացվեն, եւ կսկսվի բուն քարոզարշավը: Թեեւ խորհրդարանն ավարտել է իր աշխատանքները, բայց ՔՊ-ական պատգամավորներն ամեն շաբաթ վարչության եւ նախաձեռնող խմբի նիստեր են անում, հանդիպումներ կազմակերպում, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ու իրենց քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի հետ քննարկում են ավագանու ընտրությունների հետ կապված հարցերը:

Այս ընթացքում ՔՊ-ականների համար օրակարգային է նաեւ ՔՊ նախընտրական շտաբի ղեկավարի՝ Արմեն Փամբուխչյանի տեղակալների հարցը, բայց այդ մասով դեռ վերջնական որոշում չունեն: Բացի սա, այս ընթացքում վերանորոգվում է նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակը, որը Սայաթ-Նովա պողոտայից տեղափոխվելու է Հանրապետության փողոց՝ Հանրապետական եւ «Դաշնակցություն» կուսակցությունների հարեւանությամբ:
Կարճ ասած, ՔՊ-ն խրոխտ քայլերով գնում է նախկինների ճանապարհով»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ