Պատրաստ եմ հաշվետվություն տալ պաշտոնը ստանձնելուց հետո ծախսված յուրաքանչյուր դրամի համար
copy image url

Պատրաստ եմ հաշվետվություն տալ պաշտոնը ստանձնելուց հետո ծախսված յուրաքանչյուր դրամի համար

Ներքին 1 տարի առաջ - 23:08 25-07-2023
Ավելի քան 7 ամիս է՝ Արցախի ժողովուրդը ենթարկվում ֆիզիկական ու հոգեբանական բռնության, սպառնալիքի, խոշտանգման։

Այս մասին այսօր Երևանի Ազատության և Ստեփանակերտի Վերածննդի հրապարակներում ընթացող համաժամանակյա հանրահավաքի ընթացքում ասաց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Արցախի ժողովրդին կանգնեցրել են սովի առաջ, զրկում են այսօր և վաղն ապրելու տարրական հնարավորությունից ու պայմաններից։ Այս ամենի նպատակը կյանքն Արցախում անտանելի դարձնելն է, արցախցուն տարագիր դարձնելն է»։

Նա նշեց, որ ժամանակը ցույց է տվել, որ միջազգային հանրությունն ու Հայաստանի զիջողականությունը լրացուցիչ խթան հանդիսացան Ադրբեջանին՝ դիմելու էլ ավելի կոշտ ու ծայրահեղ միջոցների՝ նսեմացնելով նույն միջազգային հանրության հեղինակությունը։

Նա նաև ընդգծեց, որ իրենք կարողացել են վերահաստատել ամենակարևորը, որ Արցախն ու Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում։

«Երբեք, ոչ այսօր, ոչ էլ վաղը։ Սա քմահաճույք չէ, սա Արցախի ժողովրդի գոյության նախապայմանն է» ։

Պետնախարարը նաև շեշտեց, որ Հայաստանից ստացված միջոցներն օգտագործվել ու հիմա էլ օգտագործվում են Արցախի 40 հազար քաղաքացիներին շրջափակման հետևանքով աշխատանքից ու եկամուտից զրկված ավելի քան 50 հազար քաղաքացիների գոյությունը պահպանելու համար։

«Ես պատրաստ եմ մանրակրկիտ հաշվետվություն ներկայացնել իմ կողմից պաշտոնը ստանձնելուց հետո ծախսված յուրաքանչյուր դրամի համար»։

Մանրամասները՝ տեսանյութում․